Արոնյանը սկսում է պայքարը Grand Chess Tour-ի եզրափակիչում

Արոնյանը սկսում է պայքարը Grand Chess Tour-ի եզրափակիչում

Հայաստանի շախմատի տղամարդկանց ընտրանու առաջատար Լևոն Արոնյանը մեկնարկում է Grand Chess Tour-ի եզրափակիչում: Արոնյանը մեկնարկում կմրցի Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիժենի հետ: Շախմատիստները կխաղան երկու դասական, երկու արագ և 4 կայծակնային պարտիաներ: Լոնդոնում մեկնարկող մրցաշարին մասնակցում են նաև աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը և Ֆրանսիան ներկայացնող Մաքսիմ Վաշիե-Լագրավը: Մրցաշարը կեզրափակվի դեկտեմբերի 8-ին: