Facebook-ը առաջին անգամ հրապարակումը որակել է որպես կեղծ տեղեկություն

Facebook-ը առաջին անգամ հրապարակումը որակել է որպես կեղծ տեղեկություն

Facebook սոցիալական ցանցը առաջին անգամ նշել է տեղադրված գրառումը՝ «ոչ հավաստի տեղեկատվություն» գրությամբ: Այս մասին ասված է State Times Review ընդդիմադիր խմբագրության կողմից առցանց տեղադրված նյութի ծանոթագրության մեջ: «Օրենքի համաձայն` Facebook-ը հայտնում է, որ Սինգապուրի կառավարությունն այս հրապարակումն անվանում է կեղծ»,- ասվում է հայտարարության մեջ: Ինչպես ասված է կեղծ տեղեկատվության և ինտերնետ շահարկումների դեմ պայքարի մասին օրենքի կատարմանը հետևող տեղական ինքնակառավարման գործակալության հայտարարության մեջ՝ «Facebook-ը և մի շարք այլ ինտերնետային հարթակներ տեխնիկական խնդիրներ ունեն երկրի կառավարության պահանջները անմիջապես կատարելու հարցում, բայց նրանք բոլորը պարտավորվել են համագործակցել իշխանությունների հետ»։