Ռուբեն Հայրապետյանին տրված նախկին երաշխիքն այլևս չի գործում. Խորեն Հովհաննիսյանը կարող է ղեկավարել ՀՖՖ-ն. «Ժամանակ»

Ռուբեն Հայրապետյանին տրված նախկին երաշխիքն այլևս չի գործում. Խորեն Հովհաննիսյանը կարող է ղեկավարել ՀՖՖ-ն. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Դեռևս անցյալ տարվա հուլիսին ՀՖՖ այն ժամանակվա նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ եթե ՀՖՖ նախագահ է դառնալու Արթուր Վանեցյանը, ապա ինքը հրաժարական կտա: Հայրապետյանը հենց այդպես էլ վարվեց: Նա այն ժամանակ պայման էր դրել, որ իր հրաժարականից հետո ՀՖՖ-ն չպետք է ղեկավարեն Խորեն Հովհաննիսյանը կամ նախկին ոստիկանապետ Սուրեն Աբրահամյանը, ով նախկինում եղել է ՀՖՖ նախագահ: Այդ ժամանակ նման երաշխիքներ տրվել էին: Հիմա Խորեն Հովհաննիսյանը ՀՖՖ-ն ղեկավարելու հավակնություններ է դրսևորում, ինչը նշանակում է, որ նախկինում տրված երաշխիքը այլևս չի գործում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: