Նոր Android-ը «կոտրելու» համար 1.5 միլիոն դոլար են խոստացել

Նոր Android-ը «կոտրելու» համար 1.5 միլիոն դոլար են խոստացել

Google-ը մինչև 1.5 միլիոն դոլար պարգևավճար է առաջարկում նոր Android-ը «կոտրելու» համար: Այս մասին հաղորդվել է ընկերության պաշտոնական բլոգում: Մեկից մինչև մեկուկես միլիոն կվճարեն նրան, ով «կկոտրի» Android-ի նոր տարբերակը և Titan M պաշտպանիչ պրոցեսորը: Ընկերությունն առաջարկում է ստեղծել ծրագրեր, որոնք կօգտագործեն խոցելիությունը կամ նման էքսփլոյթների «լիադիապազոն շղթան»: Միևնույն ժամանակ, ընկերությունը առաջ է քաշել մի քանի պայման, որոնցից կախված կլինի վճարվելիք գումարի չափը: Վնասակար ծրագիրը Titan M պրոցեսորով սարքի վրա պետք է կամայական կոդ գործարկի և որոշ ժամանակ պահպանվի գաջեթում: Դրա համար Google-ը կվճարի մեկ միլիոն դոլար: Յուրաքանչյուրը, ով կկարողանա շրջանցել պաշտպանությունը էքսփլոյթների շղթայի օգնությամբ՝ կստանա 1.5 միլիոն դոլար: Նշվում է, որ Titan M-ը տեղադրված է Google Pixel 3 և Pixel 4 սմարթֆոններում: Ընկերությունը նաև հաքերներից կպահանջի էքսփլոյթների աշխատանքի, դրա հուսալիության և հարձակման նախնական վեկտորի ամբողջական նկարագրությունը: