Ինքնուս ինժեները տեսադասերով ուղղաթիռ է պատրաստել

Ինդոնեզիայի բնակիչը, որը չունի ճարտարագիտական կրթություն, զբաղվում է սեփական ուղղաթիռ կառուցելով: Նա թռչող սարքը պատրաստում է, որպեսզի ժամանակ չկորցնի խցանումների վրա, հաղորդում է South China Morning Post-ը: Ջուջուն Ջունաեդին զբաղվում է ուղղաթիռի նախագծմամբ արդեն 18 ամիս, իր տան բակում: Նրան օգնում են որդին և հարևանը: Գյուտարարի խոսքերով, ուղղաթիռը պատրաստ է արդեն 80 տոկոսով: Տղամարդը Ջակարտայում վաճառող է աշխատում ավտոպահեստամասերի խանութում: Քանի որ մասնագիտական կրթություն նա չունի, պատրաստում է ուղղաթիռը YouTube-ի տեսադասերով: Սեփական ուղղաթիռը նրա վրա 2100 դոլար է նստել: Ջունաեդին այն Gardes JN 77 G է անվանել: Փորձարկումներին նա դեռ չի անցել: