Twitter-ը հետաձգել է վեց ամսվա ընթացքում ոչ ակտիվ օգտահաշիվները հեռացնելու որոշումը

Twitter-ը հետաձգել է վեց ամսվա ընթացքում ոչ ակտիվ օգտահաշիվները հեռացնելու որոշումը

Twitter ընկերությունը հետաձգել է ոչ ակտիվ օգտահաշիվները վեց ամսվա ընթացքում հեռացնելու որոշումը, հայտնում է The Verge-ը: «Մենք լսեցինք ձեր կարծիքը, որ դա կազդի մահացած մարդկանց օգտահաշիվների վրա: Դա մեր կողմից բացթողում էր»,- ասում են ընկերությունում: Ներկայումս Twitter-ը «հիշատակի օգտահաշիվները» պահելու նոր եղանակներ է դիտարկում: Հաղորդվում է նաև, որ ոչ ակտիվ պրոֆիլները հեռացնելու քաղաքականությունը դեռևս տարածվում է միայն ԵՄ օգտատերերի վրա: Հայտնի է, որ Twitter-ում «հիշատակի օգտահաշիվները» պահելու մեխանիզմ կա. էջի տիրոջ մահվան դեպքում պրոֆիլին հատուկ կարգավիճակ է տրվում: