Զախարովան կիսվել է Երևան կատարած վերջին այցից տպավորություններով

Զախարովան կիսվել է Երևան կատարած վերջին այցից տպավորություններով

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Մոսկվայում նոյեմբերի 14-ին կայացած ճեպազրույցի ժամանակ պատմել է իր տպավորությունների մասին՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակության կազմում Երևան կատարած վերջին այցից։ «Ինչպես միշտ, ինձ ամեն ինչ շատ է դուր եկել։ Հիանալի էր ընդունող կողմի՝ ցուցադրություն կազմակերպելու և երկու նախարարների համատեղ ասուլիսի միտքը։ Ցուցադրությունը նվիրված էր Հայրենական մեծ պատերազմում տարած ընդհանուր հաղթանակին։ Դրանով է սկսվել այցը»,- ասել է Մարիա Զախարովան։ Անդրադառնալով Հայաստանում գտնվող կենսաբանական լաբորատորիայում ռուս մասնագետների հասանելիության մասին հայ-ռուսական հուշագրի ստորագրման թեմային՝ Զախարովան նշել է, որ ստորագրման ժամկետները դեռևս հայտնի չեն։ https://www.youtube.com/watch?v=Cxq-2wxKwjo&feature=emb_title