Վարկեր՝ շուրջօրյա սկզբունքով. Գլոբալ Կրեդիտ-ը ներկայացրել է վարկավորման նոր հարթակ

Վարկեր՝ շուրջօրյա սկզբունքով. Գլոբալ Կրեդիտ-ը ներկայացրել է վարկավորման նոր հարթակ

Հայաստանում առաջատար վարկային կազմակերպություններից մեկը՝ «Գլոբալ Կրեդիտ» ՈւՎԿ֊-ն,  նշեց գործունեության 10-ամյակը: Ուշագրավ է, որ չունենալով մասնաճյուղային ցանց՝ ընկերությունը ապահովել է հասանելիություն Հայաստանի ամբողջ տարածքում և տրամադրել է շուրջ 100,000 հատ վարկ՝ 100 միլիարդ ՀՀ դրամ ծավալով: Լինելով առցանց վարկային կազմակերպություն՝ «Գլոբալ Կրեդիտ» ՈւՎԿ֊-ն հերթական պրոդուկտն է ներկայացրել՝ առցանց վարկավորման լիովին նոր նհարթակ՝ CashMe, որի միջոցով վարկավորման ծառայություններ են մատուցվելու շուրջօրյա 24/7 սկզբունքով՝ հասանելիություն ապահովելով ամբողջ աշխարհում: CashMe էլեկտրոնային համակարգի նախագծի ղեկավար Սամվել Մարգարյանը «Առաջին Լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ առցանց վարկավորման նոր հարթակը կազմակերպության կողմից մշակվել է շուրջ մեկ տարի: «Եթե շատ կարճ ներկայացնենք հարթակը, ապա ավանդական վարկ ստանալու դաժան պրոցեսը՝ մեկ օրից մինչև մեկ ամիս, որով անցնում են մեր քաղաքացիները, փորձել ենք տեղավորել երկու րոպեի մեջ: Բացի այդ, եթե նախկինում վարկ ստացող անձը պետք է մոտենար  կազմակերպություն և անցներ ինչ-ինչ ընթացակարգերի միջով, ապա այժմ հնարավոր է դառնում վարկ ձևակերպել ցանկացած վայրից՝ տանից, արտերկրից»: «ԱՕբայթ» ՏՏ կազմակերպության ղեկավար Տիգրան Սարգսյանն էլ իր հերթին փաստեց, որ առցանց վարկավորման այս համակարգը բացառիկ է, ինչպես մեր երկրում, այնպես էլ տարածաշրջանում: «Օգտվելով այս հարթակից՝ վարկառուները զերծ կմնան հերթերից, քաշքշուկներից, փաստաթղթեր տանել-բերելուց...»: Գումարը կարելի է ստանալ ինչպես կանխիկ եղանակով՝ վճարային տերմինալների և բջջային օպերատորների միջոցով օրվա ցանկացած ժամին, այնպես էլ անկանխիկ՝ բանկային քարտի միջոցով։ Ինչ վերաբերում է վարկի գումարի չափին, ապա Սարգսյանի խոսքով՝ հավելվածն ավտոմատ որոշում է այն,  անձնագրի տվյալների մուտքագրումից հետո: