Իրանը պատասխանել է Եվրոպայի` վերջնագիր ներկայացնելու փորձին

Իրանը պատասխանել է Եվրոպայի` վերջնագիր ներկայացնելու փորձին

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը քննադատել է միջուկային գործարքի վերաբերյալ Թեհրանին վերջնագիր տալու ԵՄ-ի փորձը: Այս մասին նա գրել է Twitter- ում իր գրառման մեջ: Ըստ նրա՝ Թեհրանը ամեն կերպ փորձում է լուծել խնդիրը, մինչ գործարքի մյուս կողմերը ձգձգում են: «Դուք պահանջում եք, որ Իրանը պահպանի՞ համաձայնագիրը: Դուք լո՞ւրջ եք մտածում», - զայրացել է Զարիֆը: Նա նաև խնդրել է Եվրոպային բերել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին հետևելու գոնե մեկ օրինակ։ Այսպես է նախարարը արձագանքել պայմանագրին մասնակցող եվրոպական երկրների հայտարարությանը, որով վերջնագիր է ներկայացվել Իրանին առ այն, որ կա՛մ նա շարունակում է պահպանել գործարքը, կա՛մ պատրաստվում է հետևանքների: