Բա որ հանկարծ էս նորերը թողնեն գեյերն ամուսնանա՞ն. Վա~յ, Կիկոս ջան. Հայկ Կոնջորյան

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ԱԺ հայտարարությունների  ժամին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ կոնջորյանը հայտարարեց. «Մեր քաղաքական բանավեճը Կիկոսի մահի սինդրոմի վրա է կառուցած. բա որ հանկարծ էս նոր իշխանությունները թողնեն գեյերն ամուսնանա՞ն, բա որ հանկարծ թողնեն երեխա որդեգրե՞ն, վայ, Կիկոս ջան»: Նա նշեց, որ նույնը հողերը ծախելու մասին է. «Ժողովուրդ ջան, սա վերածվում է քաղաքական տրագիկոմեդիայի»:   Մանրամասները՝ տեսանյութում: