Հայտնի են Եվրոպայի երկրները, որտեղ ապրում են ամենաերջանիկ մարդիկ

Հայտնի են Եվրոպայի երկրները, որտեղ ապրում են ամենաերջանիկ մարդիկ

Ըստ Eurostat-ի հինգշաբթի, նոյեմբերի 7-ին հրապարակված, այսպես կոչված, «երջանկության ցուցիչի», Եվրամիության ամենաերջանիկ մարդիկ ապրում են Բելգիայում, Նիդեռլանդներում, Ավստրիայում և Ֆինլանդիայում: Բոլոր չորս երկրներում այն անձանց ցուցանիշը, որոնք վերջին չորս շաբաթվա ընթացքում միշտ կամ ժամանակի մեծ մասում իրենց երջանիկ են զգացել, կազմել է հարցվածների 76 %-ը, հայտնում է dw.com-ը: Այնուհետև ցուցակում հաջորդում են Լյուքսեմբուրգը (74 % երջանիկ մարդիկ), Իսպանիան (72 %) և Դանիան (70 %): ԵՄ-ում, միջին հաշվով, երջանիկ մարդկանց թիվը կազմում է 62 %: Գերմանիայում այս ցուցանիշը մնում է 65 %: Երջանկության ամենացածր ցուցանիշը գրանցվել է Լատվիայում (մարդկանց 31%-ը հայտնել է, որ երջանիկ է), Բուլղարիայում (35 %), Խորվաթիայում (42 %), Լիտվայում (45 %), Հունաստանում և Ռումինիայում (յուրաքանչյուրը 46 %): Միևնույն ժամանակ, նշում է Eurostat-ը, ամենամեծ թվով մարդիկ, որոնք ասել են, որ միշտ երջանիկ են, գրանցվել է Իսպանիայում՝ 29 %, մինչդեռ Լատվիայում գրեթե նույնքան մարդ, հարցվածների 28 %-ը, հայտնել է, որ վերջին չորս շաբաթվա ընթացքում երբեք երջանկության զգացողություն չի ունեցել կամ շատ հազվադեպ: 2013 թ.-ի համեմատ, ԵՄ-ում երջանիկ մարդկանց թիվն աճել է ավելի քան երկու տոկոսով: Հարցման ընթացքում հարցվողները կարող էին ընտրել հետևյալ տարբերակները, թե որքան հաճախ են նրանք իրենց երջանիկ զգում. «միշտ», «ժամանակի մեծ մասը», «երբեմն», «շատ հազվադեպ» կամ «երբեք»: