Պլասիդո Դոմինգոն ելույթ չի ունենա Տոկիոյում սեքս-սկանդալի պատճառով

Պլասիդո Դոմինգոն ելույթ չի ունենա Տոկիոյում սեքս-սկանդալի պատճառով

Հայտնի տենորը մեղադրվում է ոտնձգությունների մեջ: Հանրահայտ իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն չեղարկել է օլիմպիական խաղերին ընդառաջ իր ելույթը Տոկիոյում: Այս մասին ասվում է TSN-ի սյուժեում: Երգիչը հաջորդ տարվա ապրիլին պետք է մասնակցեր մի միջոցառման, որը միավորելու էր օպերան և ճապոնական ավանդական թատրոնը: Այնուամենայնիվ, նա որոշել է չանել դա: Սեպտեմբերին Պլասիդո Դոմինգոն սեքս-սկանդալի պատճառով լքել է իր աշխատանքը Նյու Յորքի օպերայում, որպեսզի, ինչպես ինքն է արտահայտվել, աղմկոտ հետաքննության հետ կապված իր ներկայությամբ անհարմար վիճակի մեջ չդնի գործընկերներին: