Տեսահոլովակի նկարահանումների ժամանակ ռեփեր Lil Pump-ին խայթել է օձը

Տեսահոլովակի նկարահանումների ժամանակ ռեփեր Lil Pump-ին խայթել է օձը

Ամերիկացի ռեփեր Lil Pimp-ին խայթել է օձը։ Միջադեպի տեսանյութը հրապարակվել է կատարողի Instagram-ում։ Կադրում երիտասարդը նստած է դեկորատիվ աստիճանների վրա։ Lil Pump-ը նկարահանումների համար ընտրել է տաբատ, որի վրա կան բազմաթիվ լրացուցիչ տարրեր, ժապավեններ և պարաններ: Կերպարն ամբողջացնելու համար օգնականը ռեփերին օձ է փոխանցում։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է ընձառյուծի պրինտով բաճկոնով երաժիշտը վերցնում օձին, իսկ հետո բղավելով նետում այն։ Այնուհետև նա տեսախցիկի առջև ցույց է տալիս ձեռքի խայթած մասը, որից արյուն է հոսում։ «Ինձ հենց նոր օձ կծեց»,- բղավում է Lil Pump-ը։ https://www.youtube.com/watch?v=pqLMD8eBueI&feature=youtu.be