Լեհ լրագրողը Մակրոնին «Կրեմլի օգտակար ապուշ» է անվանել

Լեհ լրագրողը Մակրոնին «Կրեմլի օգտակար ապուշ» է անվանել

Wpost պարբերականի լեհ լրագրող Յակուբ Մելնիկն արտահայտվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին՝ ՆԱՏՕ-ի «ուղեղի մահվան» մասին նրա հայտարարությունից հետո: «Մակրոնը՝ Կրեմլի օգտակար ապուշ» վերնագրով հոդվածում նա հայտարարում է, որ Ֆրանսիայի առաջնորդը դաշինքի անդամներին հորդորում է հույս չդնել Միացյալ Նահանգների վրա, չնայած որ չի պատրաստվում օգնել նրանց ծայրահեղ իրավիճակում: Նրա կարծիքով, ռազմական հարձակում է սպառնում արևելյան Եվրոպայի երկրներին, և ոչ թե Ֆրանսիային: Իսկ թե ովքեր կանգնած կլինեն ռազմական հարձակման հետևում՝ լրագրողը չի հստակեցնում: Մելնիկը նաև հայտարարել է, որ ԵՄ երկրները չեն կարող հոգ տանել իրենց անվտանգության մասին՝ առանց ամերիկյան ներկայացուցիչների օգնության: Բացի այդ, լեհական ԶԼՄ-ների ներկայացուցիչը Մակրոնին նաև «ձևամոլ» է անվանել: