Քաջ ձին հաղթել է կրակին. նժույգը կարողացել է փրկել իր ընտանիքը

Քաջ ձին հաղթել է կրակին. նժույգը կարողացել է փրկել իր ընտանիքը

Ցանցում տեսանյութ է տարածվել, որում խիզախ ձին փրկում է իր ընտանիքը Կալիֆոռնիայի հրդեհներից, պատմում է The Sun-ը: Հաղորդվում է, որ ամերիկյան նահանգի հարավային մասում կրակի տակ է հայտնվել մոտ 7 քառակուսի կիլոմետր տարածք: Աղետի պատճառով Սիմի-Վելի, Թաուզանդ-Օքս և Մուրփարք քաղաքներից տարհանվել են հազարավոր բնակիչներ, որոնք իրենց հետ վերցրել են նաև ընտանի կենդանիներին: Տեսանյութում երևում է, թե ինչպես են ձիերին դուրս բերում այրվող գոտուց, և երբ նրանք ճանապարհի երկայնքով թափառում էին բոցից ապահով հեռավորության վրա, ձիերից մեկը նետվում է դեպի վառվող ագարակի կողմը, որտեղ, ինչպես պարզվում է, ձիեր էին մնացել՝ ներառյալ մտրուկը և նրա մայրը: Որոշ ժամանակ անց ծխե վարագույրի ետևից հայտնվում է անվախ նժույգը՝ նրանց հետ միասին, և նրանք արագ հեռանում են հրդեհվող տարածքից: Հաղորդվում է, որ գրեթե բոլոր կենդանիները հաջողությամբ տարհանվել են ագարակից: Միայն Մայեր անունով ձին է կոտրել ոտքը: https://www.youtube.com/watch?v=JQ7qKmOm_T0&feature=emb_logo