Սարսափելի տեսարան. Չինաստանում «մարդու դեմքով» ձուկ են նկարահանել

Սարսափելի տեսարան. Չինաստանում «մարդու դեմքով» ձուկ են նկարահանել

Չինական Կունմին քաղաքի մերձակայքում գտնվող լճակում տարօրինակ տեսք ունեցող կարպ են տեսանկարահանել: Գլխի վրա բծերի առկայության պատճառով թվում է, թե ձուկը մարդու դեմք ունի՝ բերանով, քթով և աչքերով: «Ձուկը վերածվել է փերիի»,- կադրի հետևում ասում է տեսանյութը նկարահանող կինը: Մյուսները, սակայն, որոշել են, որ արարածն ավելի շատ նման է հրեշի: Տեսանյութը, որը սարսափելի տպավորություն է թողնում, վիրուսային է դարձել չինական սոցցանցերում, և դրան ուշադրություն է դարձրել բրիտանական Daily Mail պարբերականը: «Սա սարսափելի է», «Ո՞վ կհամարձակվի այդպիսի ձուկ ուտել»,- գրել են օգտատերերը: https://videos.dailymail.co.uk/video/backup/2019/11/08/5724225131310304031/640x360_MP4_5724225131310304031.mp4