ԼԳԲՏ հակառակորդները հանրահավաք են կազմակերպել կինոթատրոնի մոտ Թբիլիսիում

ԼԳԲՏ հակառակորդները հանրահավաք են կազմակերպել կինոթատրոնի մոտ Թբիլիսիում

ԼԳԲՏ հակառակորդները բողոքի ցույց են կազմակերպել Թբիլիսիի «Ամիրանի» կինոթատրոնի մոտ՝ Լեվան Աքինի ոչ ավանդական սիրո մասին «Եվ հետո մենք պարեցինք» շվեդ-վրացական դրամայի պատճառով, հաղորդում է «Sputnik-Georgia»-ն: Մարդիկ բողոքում են ֆիլմի ցուցադրման դեմ, որը պատմում է իր մրցակցին սիրահարված երիտասարդ պարողի կյանքի մասին: Ըստ վերջին տվյալների, կինոթատրոնի մոտ մի քանի հարյուր քաղաքացի է հավաքվել: Նրանք շրջափակել են երթևեկելի ճանապարհահատվածը և փորձում են ոստիկանների կազմած պատը ճեղքել և մուտք գործել կինոթատրոնի շենք: Նրանց ձեռքերում պաստառներ կան՝ «Սոդոմիայի օրինականացումը և քարոզչությունը ժողովրդի ցեղասպանություն է» մակագրությամբ: «Կեցցե՛ Վրաստանը»,- վանկարկում են ցուցարարները: Դրանից հետո Վրաստանի ներքին գործերի նախարարությունն ուժեղացրել է անվտանգության միջոցառումները: Շենքի դիմաց շարվել են սաղավարտներով և վահաններով ոստիկաններ: Բացի այդ, մի քանի ցուցարար բերման է ենթարկվել: https://www.youtube.com/watch?v=xf2Y0oHg838&feature=youtu.be