Ավստրալական արգելոցում մոլեգնող անտառային հրդեհների հետևանքով զոհվել է կոալաների կեսից ավելին

Ավստրալական արգելոցում մոլեգնող անտառային հրդեհների հետևանքով զոհվել է կոալաների կեսից ավելին

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի նահանգում բնակվող կոալաների կեսից ավելին զոհվել է այստեղ մոլեգնող անտառային հրդեհների հետևանքով: Այդ մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով կոալաների պոպուլյացիայի պահպանության ավստրալական կազմակերպության տվյալները։ Ինչպես հայտում է գործակալությունը, Koala Conservation Australia կազմակերպության գնահատմամբ, անտառային հրդեհների զոհ է դարձել մոտավորապես 350 կոալա, ընդ որում՝ այդ կենդանիների ընդհանուր թվաքանակն արգելոցում կազմում է 500-ից մինչև 600: Փրկված կենդանիներին օգնություն են ցուցաբերում արգելոցից ոչ հեռու գտնվող կոալաների համար բուժական հաստատությունում: Նշվում է, որ վիրակապ են դնում կոալաների վերքերին, ինչպես նաև նրանց կերակրում են էվկալիպտի տերևներով ու խառնուրդով: Բուժական հաստատության աշխատակիցները հայտնել են, որ անտառային հրդեհների հետևանքով կոալաներին հասցված վնասն ամբողջությամբ գնահատելու համար կպահանջվի ևս առնվազն տասն օր: «Նոր Հարավային Ուելսում կոալաները որոշակիորեն գտնվում են աղետի մեջ, բայց եթե (կոալաների պոպուլյացիայի) նվազումը շարունակվի այն նույն տեմպերով, որոնք դիտվում են վերջին 20-30 տարիներին, կոալաները կարող են դարի կեսերին ոչնչանալ վայրի բնության մեջ»,- ընդգծել է Ջեյմս Թրեմեյնը՝ Նոր Հարավային Ուելսի նահանգի բնության պահպանության խորհրդի ներկայացուցիչը։