«Մեռնել գուզեմ, մա՛մ, ընձի ներեք». Գյումրիում երիտասարդը ինքնասպան է եղել

«Մեռնել գուզեմ, մա՛մ, ընձի ներեք». Գյումրիում երիտասարդը ինքնասպան է եղել

Եկել է մեր գյուղի գերեզմանոց ու հենց գերեզմանոցում էլ ինքնասպան է եղել: Երեկ Առափի գյուղի գերեզմանոցում ժամը 14․30-ի սահմաններում ինքնասպան եղած 28-ամյա երիտասարդի մահվան մասին ԼՈւՐԵՐ.com–ին պատմել է Շիրակի մարզի Առափի համայնքի համայնքապետ Ալբերտ Այվազյանը: «Տղայի հետ ես ծանոթ եմ անձամբ, հեռու բարեկամական կապ էլ ունենք: Մոր կողմն է մեր գյուղից, ինքն էլ եկել, վերջին հանգրվանը հենց մոր ծնողների գերեզմանոցում է գտել»,-նշեց համայնքապետը: Տղայի ինքնասպանության պատճառները հայտնի չեն: Գյուղապետը խոսել է նրա ծնողների հետ, մայրը պատմել է, որ դեպքից առաջ որդին զանգել է իրեն. «Ծնողների հետ խոսել եմ, ոչ մեկը չի հասկանում՝ ինչը կարող էր տղային հասցնել ինքնասպանության: Ընտանիքում պրոբլեմներ չկան, լավ կին ունի, երեխաներ, նորմալ մարդիկ են ծնողները: Ինձ իրա մաման պատմեց, որ ինքը զանգել է մորը, ասել է՝ ես աբռել չեմ ուզե, ես մեռնել գուզեմ, ես ընձի կվերացնեմ, դուք ընձի ներեք: Թե ընչի չի ուզե աբռել, ոչ մեկս չգիտե, մենակ՝ ինքը, ինքն էլ էլ չկա»: Այն հարցին, թե գուցե ինչ-որ առողջական կամ հոգեկան խնդիրներ է ունեցել տղան՝ համայնքապետը պատասխանեց. «Ես իրեն ինչքան որ ճանաչում եմ, նորմալ տղա էր, ենթադրել չեմ ուզում, բայց հոգեկան խնդիրներ չեմ նկատել»: Մանրամասները՝ այստեղ