«Ընկերներ» Մոնիկան և Չանդլերը 25 տարի անց սելֆի են ցուցադրել

«Ընկերներ» Մոնիկան և Չանդլերը 25 տարի անց սելֆի են ցուցադրել

Դերասանուհի Քորթնի Քոքսը և դերասան Մեթյու Փերին, որոնք «Ընկերներ» սերիալում խաղացել են Մոնիկայի և Չանդլերի դերը, հրապարակել են սելֆի: Լուսանկարը հրապարակել է Քոքսը Instagram-ի իր էջում: Դերասանները նկարահանվել են սերիալի նկարահանումից 25 տարի անց: Սելֆիում աստղերը չեն թաքցնում մոխրագույն մազերն ու կնճիռները: Նրանք ժպտում են և նայում տեսախցիկին: