Փորձում ենք ֆուտբոլն ազատել անհանգիստ շարժումներից, բայց անընդհատ ինչ-որ շարժումներ ենք տեսնում․ Հակոբ Սիմիդյան

«Մենք փորձում ենք ֆուտբոլը զերծ պահել քաղաքականությունից, նաև հենց ֆուտբոլասերների կողմից նման կոչեր ենք լսում։ Մենք հիմա էլ շատ զգուշորեն ենք փորձում գործել, որ քաղաքականությունը իմ մասնաբաժինը չունենա ֆուտբոլում։ Ամեն դեպքում, գործկոմը չէ, որ կարող է որոշել՝ ով լինի ՀՖՖ նախագահ, ժողովն է, ակումբներն են, որոնք պետք է որոշեն։ Այս պահին գործկոմն իրավիճակը քննարկում է, գործկոմի անդամներով փորձում ենք հասկանալ՝ ինչ է կատարվում։ Ամեն դեպքում, ֆուբոլասերների կողմից կան նման կարծիքներ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը՝ անդրադառնալով ՀՖՖ նախագահի՝ այդ պաշտոնում մնալու նպատակահարմարությանը։