Էրդողանը խոստացել է վերադարձնել Թրամփին իր սկանդալային նամակը

Էրդողանը խոստացել է վերադարձնել Թրամփին իր սկանդալային նամակը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին անձամբ վերադարձնել «հիմար չլինելու» կոչ անող իր նամակը։ Այդ մասին ուրբաթ օրը՝ նոյեմբերի 8-ին լրագրողներին հայտնել է Թուրքիայի ղեկավարը՝ իր ինքնաթիռում: Նախագահի խոսքերը մեջբերում է NTV-ն: «Մենք ավելի վաղ պարոն Թրամփին տեղեկացրել էինք, որ Ֆերհաթ Աբդի Շահին անունով ահաբեկիչը, որին նաև անվանում են Մազլյում Կոբանի, Քրդստանի աշխատավորական կուսակցության առաջնորդներից մեկն է: Թրամփի հետ զրույցի ընթացքում մենք ասացինք, որ մենք դատապարտում ենք նրա շփումները նման մարդու հետ: Այդ հայտնի նամակը մեզ մոտ է, ես այն կհանձնեմ Թրամփին»,- ասել է Էրդողանը։