Թուրքիան հրաժարվել է հեռանալ Սիրիայից առանց ԱՄՆ-ի և Ռուսաստանի

Թուրքիան հրաժարվել է հեռանալ Սիրիայից առանց ԱՄՆ-ի և Ռուսաստանի

Թուրքական զորքերը չեն հեռանա Սիրիայից, մինչ տարածաշրջանում ներկա են այլ պետությունների զինված ուժեր: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հայտնում է NTV հեռուստաալիքը: Նրա խոսքով՝ Անկարան չի հեռանա այնքան ժամանակ, քանի դեռ տարածաշրջանում կան ահաբեկիչներ, իսկ սիրիական տարածքում գործողությունը կապված է հենց այն բանի հետ, որ երկրները ունեն 911 կմ ընդհանուր սահման: «Մենք կմեկնենք միայն մյուս պետություններից հետո:Ոչ Ռուսաստանը, ոչ ԱՄՆ-ն, ոչ Իրանը ընդհանուր սահմաններ չունեն Սիրիայի հետ»,- ասել է Էրդողանը: Նա հավելել է, որ Անկարան հանդես է գալիս Արաբական հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության օգտին։ Էրդողանը նաև մեղադրել է ԱՄՆ-ին՝ Սիրիայի տարածքից քրդական «Ժողովրդի ինքնապաշտպանության ստորաբաժանումները» դուրս բերելու խոստումները չկատարելու համար։