Թուրքիան ռազմական գործողություն է սկսել Իրաքի հետ սահմանին

Թուրքիան ռազմական գործողություն է սկսել Իրաքի հետ սահմանին

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոիլուն ուրբաթ օրը՝ նոյեմբերի 8-ին, հայտարարել է Իրաքի հետ սահմանին խոշոր հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին՝ հայտնում է Anadolu գործակալությունը: Գործողությունը նպատակ ունի չեզոքացնել Հյուսիսային Իրաքում Թուրքիայի հետ սահմանին գործող ահաբեկիչներին: Դրանում ընդգրկված են 2625 զինծառայող և 179 հատուկ նշանակության խմբավորումներ: Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Թուրքիայում, ԵՄ-ում և ԱՄՆ-ում որպես ահաբեկիչ ճանաչված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԲԿ) ավելի քան 400 անդամներ վնասազերծվել են վերջին չորս ամիսների ընթացքում Հյուսիսային Իրաքում։