Անվանվել են կինոյում սեքսուալ ամենաանհարմար տեսարանները

Անվանվել են կինոյում սեքսուալ ամենաանհարմար տեսարանները

The Independent-ը կազմել է կինոյում ամենաանհարմար սեքս-տեսարանների ցանկը: Վարկանիշի առաջատարը «Կանացի երեկույթ Վեգասում» ֆիլմն էր, որում Ջոն Հեմը, որի հասակը 186 սանտիմետր է, իսկ քաշը` 90 կիլոգրամ, ինտիմ պահեր է պատկերում փխրուն դերասանուհի Քրիստին Ուիգի հետ: «Ուիգը շիվ է, նա շատ բարակ է: Ես ասացի նրան. Ուղղակի հարվածիր ինձ, եթե ես քեզ ցավեցնեմ»,- կիսվել է դերասանը։ Image result for Названы самые неловкие сцены секса в кино Երկրորդ տեղում է «Փոփոխությունների ճանապարհը» կինոնկարը: Լրագրողները կարծում էին, որ գլխավոր դերակատար Քեյթ Ուինսլեթի համար դժվար էր անկեղծ դրվագներում նկարահանվել Լեոնարդո Դի Կապրիոյի հետ, քանի որ նրա ամուսինը՝ ռեժիսոր Սեմ Մենդեսը, ներկա էր նկարահանման հրապարակում։ Եռյակը եզրափակել է «Մոխրագույնի հիսուն երանգները» ժապավենը: Դակոտա Ջոնսոնը և Ջեյմի Դորնանը խոստովանել են, որ նրանք ստիպված են եղել ժամերով սեռական հարաբերություն խաղալ, և դա բավականին հոգնեցուցիչ է եղել։ https://cs10.pikabu.ru/post_img/big/2018/11/18/10/1542559007190835038.jpg