Պատմական փաստերի խեղաթյուրում է Նժդեհի հերոսացումը նացիզմի հետ կապելը

«Նախ, ինչպես բոլոր ադրբեջանական հրապարակումների դեպքում, այս դեպքում նույնպես պետք է ճշտել հարցազրույցի հավաստիությունը։ Ընդհանուր առմամբ, կարծում եմ, Գարեգին Նժդեհի շուրջ տարվող հակաքարոզչությանը, որի առաջին դերակատարը Արդբեջանն է, արհեստական է, և ըստ էության, պատմության խեղաթյուրման հետ գործ ունենք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Լեոնիդ Կալաշնիկովի՝ ադրբեջանական լրատվամիջոցին տված հարցազրույցին, որտեղ վերջինս նշում է, որ չի հանգստանա, մինչև Արմավիրում չհեռացնեն ի պատիվ Գարեգին Նժդեհի դրված ցուցանակը։ Ռուբինյանի խոսքով՝ Գարեգին Նժդեհը հերոս է, որի հերոսության շուրջ Հայաստանում լիակատար կոնսենսուս կա, և մեր առնվազն նորագույն պատմության կարևորագույն դերակատարներից է։