Հանրային խորհրդի կազմի փոփոխության անհրաժեշտություն կա . «Իմ քայլի» պատգամավոր

«Ինձ զարմացնում է այն, որ պարոն Մանուկյանը նման հայտարարություններ է անում, նմանեցնում 37թվին: Նա սկսում է քաղաքական հայտարարություն անել, ինչ-որ տեղ քրեական հանցագործությունների մասին խոսում: Սրանք իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ են»,-անդրադառնալով Վազգեն Մանուկյանի հայտարարություններին՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը: Ըստ նրա՝ Հանրային խորհուրդը չի աշխատել այն ամբողջ ուժով, այն լիազորությունների շրջանակում, որն իրեն տրված էր և պետք էր: