Արայիկ Հարությունյանը քրեական օրենսգրքով ենթակա է պատասխանատվության․ Արծվիկ Մինասյան

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՅԴ ԳՄ անդամներ Արծվիկ Մինասյանը, Տարոն Տոնոյանն ու Աշոտ Սիմոնյանն անդրադարձան Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրապարակային կեցվածքին։ «Արայիկ Հարությունյանը փորձեց երիտասարդների ազնիվ ընդվզմանը որակումներ տալ, այն դեպքում, երբ հիմնական սպասվող քաղաքականության շահառուն հենց երիտասարդությունն է։ Պարզ ու բնական է, երբ երիտասարդությունն իր պոռթկումն ու ընդվզումն արտահայտում է։ Եվ սա կրթության պատասխանատուի կողմից որակել ամենատարբեր բնորոշումներով, նաև կուսակցականացնել, նշանակում է մարդը չի տիրապետում իրավիճակին, մարդը չի հասկանում՝ որտեղ է գտնվում և ինչ գործառույթներ ունի»,-նշեց Մինասյանը։