Աշխարհի գավաթի խաղարկությանը Հայաստանը կներկայացնեն 4 մարմնամարզիկներ

Աշխարհի գավաթի խաղարկությանը Հայաստանը կներկայացնեն 4 մարմնամարզիկներ

Մարմնամարզիկներն աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին կմասնակցեն 4 մարզիկով: Գերմանական Կոտբուս քաղաքում կայանալիք աշխարհի գավաթ խաղարկության հերթական փուլում մեդալների համար կպայքարեն` Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Դավթյանը և Արթուր Ավետիսյանը: Աշխարհի գավաթի խաղարկությունը կմեկնարկի նոյեմբերի 18-ին և կեզրափակվի 25-ին: Այն համարվում է Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար վարկանիշային մրցաշար: