Ղազանչի գյուղի վարչական տարածքից ապամոնտաժված ու գողացված խողովակները հայտնաբերվել են

Ղազանչի գյուղի վարչական տարածքից ապամոնտաժված ու գողացված խողովակները հայտնաբերվել են

Նոյեմբերի 7-ին Աշոցքի համայնքային ոստիկանները տեղեկություն են ստացել, որ Շիրակի մարզի Ղազանչի գյուղի վարչական տարածքից քանդել, ապամոնտաժել ու գողացել են խողովակներ: ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նույն օրը՝ ժամը 16:10-ին՝ «Քյալմասարի դաշտ» կոչվող տարածքից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկվել նույն գյուղի բնակիչներ 62-ամյա և 40-ամյա տղամարդիկ՝ վերջինիս վարած տրակտորով, որի կցորդիչին բարձած էր հինգ մետր երկարությամբ և 270 մմ տրամաչափով ցինկե 15 խողովակ: Տարեց տղամարդը հայտնել է, թե խողովակներն օգտագործելու էր իր տան կոյուղու վերանորոգման համար: Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն: