Կազմվել է տարեցների համար վտանգավոր դեղամիջոցների ցուցակը

Կազմվել է տարեցների համար վտանգավոր դեղամիջոցների ցուցակը

Ամերիկացի բժիշկ Փեթ Սալբերը կազմել է տարեց մարդկանց համար ամենավտանգավոր դեղամիջոցների ցանկը: Բժիշկն ասել է, որ ամեն տարի Միացյալ Նահանգներում մոտ 1.5 միլիոն մարդ մահանում է ոչ ճիշտ ընտրված դեղորայքի պատճառով, գրում է «Ցարիգրադը»: Բժշկի խոսքերով, ամենավտանգավոր դեղամիջոցներն այն դեղերն են, որոնք շատ վատ են դուրս գալիս երիկամներից: Սալբերը վտանգավոր դեղամիջոցների ցանկում ներառել է շաքարախտի դեմ դեղերը և հակաքոլիներգիկները, որոնք կարող են ոչ միայն փորկապություն առաջացնել, այլև միզակապություն: Բացի այդ, բժիշկը կարծում է, որ տարեց մարդկանց չարժե մկանային ցավերի դեմ հանգստացնող դեղահաբեր ընդունել: Վտանգավոր է նաև սեդատիվ ազդեցությունը, որն ունի բազմաթիվ կողմնակի բարդություններ: Բացի այդ, վտանգավոր է նաև հանքային յուղը, որը պետք է բուժի փորկապությունը, բայց պարունակում է ասպիրին, ինչը կարող է ընդհանուր առմամբ հանգեցնել թոքաբորբի: Զգուշություն պետք է ցուցաբերել նաև բենզոդիազեպինների դեպքում, քանի որ դրանք կարող են կոգնիտիվ խանգարումներ առաջացնել: Վերջապես, ամենավտանգավորը, ըստ Սալբերի, դա կալիում-խնայող միզամուղներն են, որոնք հսկայական վնաս են պատճառում երիկամներին: