Իրանի հակաօդային ուժերն անօդաչու են խոցել երկրի հարավ-արևմուտքում. ISNA

Իրանի հակաօդային ուժերն անօդաչու են խոցել երկրի հարավ-արևմուտքում. ISNA

Իրանի հակաօդային պաշտպանության ուժերն անօդաչու թռչող սարք են խոցել երկրի հարավ-արևմուտքում: Այդ մասին նոյեմբերի 8-ին հաղորդել է ISNA գործակալությունը: Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Իրանի հարավ-արևմուտքի Խուզիստանի նահանգում: Անօդաչուն խփվել է նոյեմբերի 8-ի առավոտյան Մահշահր նավահանգստի մերձակայքում, որը գտնվում է Պարսից ծոցի ափին: Այլ մանրամասնություններ չեն հայտնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: