Յովանովիչի դեմ «ստի արշավ» է կազմակերպվել. պետդեպարտամենտի պաշտոնյա

Յովանովիչի դեմ «ստի արշավ» է կազմակերպվել. պետդեպարտամենտի պաշտոնյա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական փաստաբան Ռուդի Ջուլիանին «ստի արշավ» է իրականացրել Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչի դեմ: Այս մասին Կոնգրեսում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի աշխատակից Ջորջ Քենթը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»: Քենթը հայտնել է, որ ինքն էլ է հարձակման ենթարկվել Ջուլիանիի կողմից, սակայն Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան նրան հրամայել է «ոտքի տակ չընկնել»: Լսումների ժամանակ Քենթը 73 անգամ հիշատակել է Ջուլիանիի անունը: Նա ասել է, որ Ջուլիանին «զրպարտչական արշավ» է իրականացրել ընդդեմ Յովանովիչի: «Նախկին դեսպան Յովանովիչի դեմ նրա պնդումներն ու մեղադրանքներն անհիմն էին և չէին համապատասխանում իրականությանը»,- հայտարարել է Քենթը: Ջորջ Քենթը նորից ցուցմունք կտա իմպիչմենտի հետաքննության շրջանակում նոյեմբերի 13-ին Ներկայացուցիչների պալատում կայանալիք բաց լսումների ժամանակ: Մարի Յովանովիչը ցուցմունք կտա նոյեմբերի 15-ին: