ԱՄՆ նախագահին տուգանել են երկու միլիոն դոլարով

ԱՄՆ նախագահին տուգանել են երկու միլիոն դոլարով

Նյու Յորք նահանգի գերագույն դատարանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պարտավորեցրել է երկու միլիոն դոլար փոխհատուցում վճարել 2016 թ.-ին Trump Foundation բարեգործական հիմնադրամից նրա նախընտրական շտաբին ապօրինի գումար փոխանցելու համար, հաղորդում է Reuters-ը: Նշվում է, որ գումարը, ի վերջո, ուղղվել է վետերանների բարեգործությանը, սակայն, նախընտրական շտաբին գումար փոխանցելու բուն փաստը համարվում է անօրինական գործողություն: Ավելին, կողմերը մինչ այդ արդեն պայմանավորվել էին հարցի լուծման շուրջ: Երկու միլիոն վճարելու մասին որոշումը համարվում է փոխհատուցում կանոնների խախտման համար: Ինքը՝ Թրամփը, Twitter-ի իր միկրոբլոգում նշել է, որ համաձայն չէ դատավորի որոշման հետ, բայց նշել է, որ ուրախ կլինի գումար փոխանցել նոր բարեգործական նպատակների համար: