«Kids Club» ծառայություն.  ՎիվաՍել-ՄՏՍ-ի անակնկալը երեխաներին

«Kids Club» ծառայություն. ՎիվաՍել-ՄՏՍ-ի անակնկալը երեխաներին

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացրել է երեխաների համար հարյուրավոր պրեմիում խաղեր առաջարկող «Kids Club» ծառայությունը: Ծառայությանը բաժանորդագրվելու դեպքում, բաժանորդը ստանում է 3 օր՝ փորձնական օգտագործման համար: Ծառայությանը բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է.
  • անցնելhttps://kidsclub.mts.am հղմամբ,
  • ընտրել բաժանորդագրության ժամկետը՝ 1 օր, 1 շաբաթ, 1 ամիս (30 օր),
  • ավելացնել «Kids Club» հավելվածի պատկերակը սմարթֆոնի էկրանին՝ առավել հարմարավետ օգտվելու համար:
«Kids Club» ծառայությունը հասանելի է միայն «Android» օպերացիոն համակարգով գործող բջջային սարքերի համար: Ծառայությանը կարելի է նաև բաժանորդագրվել՝ 2090 կարճ համարին ուղարկելով SMS հաղորդագրություն.  
Բաժանորդագրության տևողությունը SMS
1 օրով բաժանորդագրվելու համար «Start1»
1 շաբաթով բաժանորդագրվելու համար «Start7»
1 ամսով (30 oր) բաժանորդագրվելու համար «Start30»
2090 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: «Kids Club»-ում ներառված խաղերը ներբեռնելիս բաժանորդի հիմնական ինտերնետ փաթեթը չի սպառվում (մինչև 31.01.2020): Ծառայությունը տրամադրվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի կանխավճարային և հետվճարային բաժանորդներին, որոնք ունեն ակտիվացված ինտերնետ ծառայություն: Ծառայության դիմաց վճարումը կատարվում է պարզ եղանակով՝ գումարը գանձվում է անմիջապես բջջային հեռախոսահամարի հաշվեկշռից (կանխավճարայինի դեպքում) կամ ամսավճարի հետ միասին (հետվճարայինի դեպքում): Ծառայության գինը 1 օրով բաժանորդագրվելու համար՝ 50 Դ 1 շաբաթով բաժանորդագրվելու համար՝ 300 Դ 1 ամսով (30 օր) բաժանորդագրվելու համար՝ 1000 Դ Մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ՝ այցելելով http://bit.ly/mtskidsclub.