Հայաստան-Հունաստան խաղի տոմսերն արդեն վաճառքում են

Հայաստան-Հունաստան խաղի տոմսերն արդեն վաճառքում են

Նոյեմբերի 8-ից սկսվում է Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան – Հունաստան խաղի տոմսերի վաճառքը։ ՀՖՖ-ի գնային նոր քաղաքականության համաձայն՝ կրկին մեծամասնություն կկազմեն 1000 դրամ արժողությամբ տոմսերը։ Հայաստան – Հունաստան հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 15-ին՝ ժամը 21։00-ին։ Տոմսերը կարելի է ձեռք բերել «Հանրապետական» մարզադաշտի՝ Վրացյան փողոցում տեղակայված տոմսարկղից։ Տոմսարկղը կգործի ամեն օր՝ ժամը 12։00-ից 20։00-ը։ Միևնույն անձի կողմից 5 տոմսից ավելի ձեռք բերելու դեպքում ինքնությունը հաստատող փատաթղթի առկայությունը պարտադիր է։ Հայաստան – Հունաստան Արևմտյան տրիբունայի կենտրոնական հատված - 9000 դրամ Արևմտյան տրիբունայի կողային հատվածներ - 7000 դրամ Արևելյան տրիբունայի կենտրոնական հատված - 5000 դրամ Արևելյան տրիբունայի կողային հատվածներ - 3000 դրամ Հյուսիսային և հարավային տրիբունաներ - 1000 դրամ