Մեկնարկել է «ՀՀ 2020 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի երկրորդ փուլը

Մեկնարկել է «ՀՀ 2020 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի երկրորդ փուլը

2019 թվականի հուլիսի 22-ին ավարտվեց «ՀՀ 2020 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի առաջին փուլը: Մրցույթի համար հայտ են ներկայացրել 5 թեկնածու քաղաքներ` Արմավիրը, Կապանը, Հրազդանը, Գավառը և Գորիսը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից: Առջևում երկրորդ փուլն է՝ փորձագիտական այցելություններ և քվեարկություն կարճ հաղորդագրությամբ (sms): Առաջիկա օրերին «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կազմկոմիտեն և փորձագետները կլինեն հայտատու քաղաքներում՝ ծանոթանալու տեղի երիտասարդության և երիտասարդական կազմակերպությունների հետ և այցելելու համայնքի մարզական, մշակութային, ժամանցի և այլ հաստատություններ: Փորձագիտական այցերն ընթանալու են հետևյալ ժամանակացույցով. Հրազդան – նոյեմբերի 15-ին Արմավիր – նոյեմբերի 18-ին Գավառ – նոյեմբերի 19-ին Գորիս – նոյեմբերի 21-22-ին Կապան – նոյեմբերի 22-23-ին Նոյեմբերի 5-25-ը ակտիվ է լինելու նաև SMS քվեարկությունը (1 SMS-ի արժեքը 50 ՀՀ դրամ): Քաղաքների օգտին քվեարկելու համար 1041 կարճ համարին կարող եք ուղարկել՝ Հրազդանի օգտին քվեարկելու համար – EMHR Արմավիրի օգտին քվեարկելու համար – EMAR Կապանի օգտին քվեարկելու համար – EMKA Գորիսի օգտին քվեարկելու համար – EMGO Գավառի օգտին քվեարկելու համար – EMGA