Զելենսկին չեղարկել է Բայդենի դեմ ուղղված հետաքննության մեկնարկի վերաբերյալ հայտարարությամբ եթերը. NYT

Զելենսկին չեղարկել է Բայդենի դեմ ուղղված հետաքննության մեկնարկի վերաբերյալ հայտարարությամբ եթերը. NYT

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս տարվա սեպտեմբերին չեղարկել է CNN-ին տված հարցազրույցը, որի ընթացքում նա պետք է հայտարարեր Ուկրաինայում ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի և նրա որդու՝ Հանթերի գործունեության հետ կապված հետաքննության մեկնարկի մասին, հաղորդել է The New York Times-ը: Ինչպես նշվում է, Բայդենի դեմ հետաքննության մեկնարկի մասին հրապարակային հայտարարությունը Ուկրաինային ֆինանսական և ռազմական օգնություն տրամադրելու ԱՄՆ-ի պայմաններից մեկն էր: Ըստ NYT-ի, CNN-ի եթերում Զելենսկիի ելույթին պնդել է Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը: Բացի այդ, գաղափարին աջակցել են Ուկրաինայի նախագահի աշխատակազմի բոլոր անդամները, բացառությամբ Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նախկին քարտուղար Ալեքսանդր Դանիլյուկի: Այնուամենայնիվ, սպասվող հարցազրույցից քիչ առաջ Վաշինգտոնը հայտարարել է Ուկրաինային ռազմական օգնության սառեցման մասին ինչպես պետդեպարտամենտի, այնպես էլ պենտագոնի գծով: Ըստ պարբերականի, Զելենսկու գրասենյակը «արագ չեղարկել է հարցազրույցը»՝ միջոցների սառեցման վերաբերյալ տեղեկատվությունից հետո: