Հենրիխ Մխիթարյանը չի միանա Հայաստանի ազգային հավաքականին

Հենրիխ Մխիթարյանը չի միանա Հայաստանի ազգային հավաքականին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի ընտրանու առաջիկա հանդիպումները: Այս մասին գրում է իտալական մամուլը: Հայ կիսապաշտպանը, որն արդեն 5 շաբաթ է չի մասնակցում «Ռոմա»-ի խաղերին, մարզադաշտ կվերադառնա միայն ընթացիկ ամսվա` նոյեմբերի ավարտին: Մխիթարյանը բաց կթողնի նոյեմբերի 15-ին և 18-ին Եվրո-2020 որակավորման վերջին տուրի խաղերին: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը չի մասնակցի Հունաստանի հետ նոյեմբերին կայանալիք խաղին: Եվրո-2020-ի 8-րդ տուրի Ֆինլանդիայի դեմ խաղում ստանալով երրորդ դեղին քարտն ընթացիկ մրցաշրջանում` Հարոյանը զրկվեց հաջորդ հանդիպմանը մասնակցելու իրավունքից: