Բրազիլիայի նախկին նախագահ Լուլա դա Սիլվան ազատ կարձակվի

Բրազիլիայի նախկին նախագահ Լուլա դա Սիլվան ազատ կարձակվի

Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան, որը բանտարկության պատիժ Է կրում կոռուպցիոն հանցագործություններ կատարելու համար, ազատություն դուրս գալու հնարավորություն Է ստացել: Նոյեմբերի 7-ին համապատասխան վճիռը կայացրել Է Բրազիլիայի Դաշնային գերագույն (Սահմանադրական) դատարանը: Նիստի ուղիղ հեռարձակումը տրվել Է գերատեսչական հեռուստաալիքի եթերում: Խոսքը վերաբերում Է պատիժների կատարման գործող պրակտիկայի փոփոխմանը, որը ենթադրում Է դատապարտյալի կալանավորմանը երկրորդ ատյանի դատարանի կողմից մեղադրական վճռի հաստատումից հետո: Սույն վճիռը, որը կայացվել Է մեկ ձայնի նվազագույն առավելությամբ, թույլ կտա ազատություն դուրս գալ ոչ միայն պետության նախկին ղեկավարին, այլև շուրջ 5 հազար այլ կալանավորների, ովքեր չեն սպառել վճռափոխության գանգատի՝ օրենքով նախատեսված բոլոր հնարավորությունները: Լուլա դա Սիլվան դարձել Է Բրազիլիայի առաջին նախկին նախագահը, որն անցյալ տարվա ապրիլին քրեական դատավարության արդունքում բանտարկվեց կոռուպցիայի և փողերի լվացման մեղադրանքով: Ապրլին Գերագույն դատարանը քաղաքական գործչի բանտարկության ժամկետը գրեթե 13 տարվանից կրճատեց մինչև 8 տարի և 10 ամիս: Պետության նախկին ղեկավարը ժխտում Է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: