ԱՄՆ-ի Բյուջետային վարչությունն ստուգում Է Թրամփի կողմից Կիևին օգնության սառեցումը. Politico

ԱՄՆ-ի Բյուջետային վարչությունն ստուգում Է Թրամփի կողմից Կիևին օգնության սառեցումը. Politico

ԱՄՆ-ի Բյուջետա-վերահսկիչ գլխավոր վարչությունը (Հաշվիչ պալատ) ստուգում Է սկսել պարզելու նպատակով, թե նախագահ Դոնալդ Թրամփը խախտել Է արդյոք հատկացումների մասին օրենը՝ Կոնգրեսին չծանուցելով ամռանն Ուկրաինային ցույց տրվող ռազմական օգնությունը դադարեցնելու մասին, նոյեմբերի 7-ին այդ մասին հաղորդել Է Politico թերթը: Դեմոկատական կուսակցության ներկայացուցիչները կարծում են, թե Թրամփը միջոցների հատկացումը կապել Է ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի որդի Հանթերի Ուկրաինայում գործունեության հետաքննության հետ: Սպիտակ տան ղեկավարն օգնության սառեցումը բացատրել Է կոռուպցիայի դեմ Ուկրաինայի իշխանությունների անբավարար պայքարով: ԱՄՆ-ում սկանդալ Է բորբոքվել հուլիսին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Թրամփի հեռախոսազրույցի շուրջը: Հենց այդ զրույցի բովանդակությունն Է արդյունքում առիթ դարձել Միացյալ Նահագների ղեկավարի նկատմամբ պաշտոնազրկման ընթացակարգ սկսելու համար: Ինչպես կարծում են ԱՄՆ-ի ներկայիս ղեկավարի քաղաքական ընդդիմախոսերը, Թրամփը փորձել Է Զելենսկուն համոզել սկսել Ուկրաինայում Հանթեր Բայդենի գործունեության հետաքննություն՝ Կիևին ֆինանսական և ռազմական օգնության դիմաց: Ջոզեֆ Բայդենն այժմ Թրամփի առավել հավանական մրցակիցն Է 2020 թվականի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում: Ուստի, դեմոկրատների կարծիքով՝ Թրամփը, ճնշում գործադրելով Զելենսկու վրա, ըստ Էության, ձգտել Է կանխավ ապահովել Կիևի աջակցությունը երկրորդ ժամկետով վերընտրվելու նպատակով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: