Համաշխարհային պարտքը ռեկորդային ցուցանիշի է հասել

Համաշխարհային պարտքը ռեկորդային ցուցանիշի է հասել

Համաշխարհային պարտքի ծավալը (պետական և մասնավոր) հասել է համաշխարհային ՀՆԱ-ի 230%-ին՝ 188 տրիլիոն դոլարի, հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Կրիստալինա Գեորգիևան: Նրա խոսքերով՝ պարտքի ընդհանուր մակարդակի երկու երրորդը բաժին է ընկնում մասնավոր հատվածին: «Զարգացող երկրների պետական պարտքը գտնվում է այն մակարդակում, որը վերջին անգամ դիտվել է 1980-ականների պարտքի ճգնաժամի ընթացքում: Եկամտի ցածր մակարդակով երկրներում վերջին հինգ տարիներում պարտքի կտրուկ աճ է տեղի գրանցվել»,- ասել է հիմնադրամի ղեկավարը: