Facebook-ը ԱՄՆ նախագահական ընտրությունները միջամտություններից պաշտպանող ծրագիր է գործարկել

Facebook-ը ԱՄՆ նախագահական ընտրությունները միջամտություններից պաշտպանող ծրագիր է գործարկել

Facebook ընկերությունը գործարկել է Facebook Protect ծրագիրը քաղաքական գործիչների և կուսակցությունների անձնական հաշիվները ցանցահեններից պաշտպանելու համար: Այս մասին հայտարարել է ընկերությունը: Նշվում է, որ ծրագիրը ցանցահենների գրոհներից պաշտպանելու է ընտրական գործընթացներում ներգրավված պաշտոնյաների, թեկնածուների, ինչպես նաև նրանց աշխատակիցների և այլ անձանց գրառումները: Ինչպես հայտնի է դարձել, մեկ հաշվի վրա գրոհ հայտնաբերելու դեպքում ընկերությունը հնարավորություն կունենա ստուգելու և պաշտպանելու «միևնույն կազմակերպության հետ կապված այլ հաշիվներ, որոնք գրանցված են մեր ծրագրում»: