Գործարարը նշել է մարդկանց աղքատության պատճառները

Գործարարը նշել է մարդկանց աղքատության պատճառները

Գոյություն ունի մարդկանց աղքատության մի քանի պատճառ: Այս մասին պատմել է Bridgewater Associates Рэй ներդրումային ընկերության հիմնադիր Ռեյ Դալիոն, հաղորդում է LinkedIn կայքը: Նրա կարծիքով, փող ունեցող մարդիկ նոր միջոցները գրեթե անվճար են ստանում, իսկ մնացածին դրանք, կարելի է ասել, անհասանելի են դառնում: Դա բերում է հարուստների և աղքատների միջև անջրպետի: Դրա պատճառը գլոբալ տնտեսությունն ու կապիտալիզմն են, որոնք դադարել են աշխատել մեծամասնության շահերից: Դալիոն նշել է, որ ներդրողներն իրենց փողերն ավելի շատ են ստարթափներում դնում, քան անհրաժեշտ է: Հարուստները հույս են ունենում մեծացնել եկամուտները՝ հիմնվելով հաջողակ ընկերությունների օրինակների վրա: Սակայն արդյունքում նրանք միայն «հերթական ֆինանսական փուչիկներն են փչում»: Նա ավելացրել է, որ ներդրողները փողերը հետ բերել չկարողանալու կապակցությամբ որևէ մտավախություն չունեն, քանի որ ձախողման դեպքում նրանք նոր փողեր են գտնում, սակայն սխալների համար աղքատներն են վճարելու: «Ես կարծում եմ, որ աշխարհը պարադիգմայի մեծ փոփոխությանն է մոտենում», — եզրափակել է Դալիոն: