Բաքուն և Անկարան ստորագրել են արձանագրություն ռազմական համագործակցության մասին

Բաքուն և Անկարան ստորագրել են արձանագրություն ռազմական համագործակցության մասին

Բաքվում աշխատանքն է ավարտել բարձր մակարդակի Ադրբեջանա-թուրքական ռազմական երկխոսության 12-րդ նիստը, տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը։ Նիստի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Թուրքիայի համագործակցության ընթացիկ վիճակն ու հեռանկարները ռազմական, ռազմատեխնիկական, ռազմաբժշկական, ռազմակրթական և այլ ոլորտներում, ինչպես նաև որոշվել են գործունեության հիմնական ուղղություններն առաջիկա խնդիրների լուծման համար, համաձայնեցվել է 2020 թվականի գործողությունների պլանը։