Caviar-ը ներկայացրել է iPhone 11 Pro-ի ամենաթանկ տարբերակը աշխարհում

Ռուսական Caviar ապրանքանիշը, որը մասնագիտանում է հանրաճանաչ գաջեթների շքեղ տարբերակների արտադրության մեջ, ներկայացրել է iPhone 11 Pro հավաքածուն, որը կոչվում է Discovery: Նրա համար ոգեշնչում է դարձել արեգակնային համակարգը։ Հավաքածուի ամենաթանկ մոդելը կոչվում է Solarius և ստացել է 750 կարգի ոսկուց կմախք: Սարքը ստեղծելու համար օգտագործվել է այդ թանկարժեք մետաղի 500 գրամ: iPhone 11 Pro Discovery Solarius-ի արժեքը 70 հազար դոլար է։ Այս պահին սա դրոշակակիր Apple սմարթֆոնի ամենաթանկ տարբերակն է աշխարհում: Ավելի թանկ է միայն նույն շարքից 511 Գբ հիշողությամբ iPhone 11 Pro Max-ը՝ 71,520 դոլար։ Նաև Discovery-ի հավաքածուն ընդգրկում է Mars, Terra կամ Luna ավելի «բյուջետային» մոդելներ: Նրանց արժեքը տատանվում է 8,100-ից 8,260 դոլար: