ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշար․ Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն է կրել Հունգարիայից

ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշար․ Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն է կրել Հունգարիայից

Նոյեմբերի 7-ին՝ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, մեկնարկեց ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարը, որին մասնակցում է Հայաստանի Մ-15 հավաքականը: Մրցաշարի առաջին տուրում մեր ընտրանին հանդիպեց Հունգարիայի Մ-15 հավաքականի հետ: Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Մեր ընտրանու կազմում աչքի ընկավ Վաչե Հակոբյանը, ով հստակ իրացրեց 11-մետրանոց հարվածը 50-րդ րոպեին: Հետխաղային 11-մետրանոց հարվածաշարում հաղթեցին Հունգարիայի հավաքականի ֆուտբոլիստները 5-3 հաշվով: