Էրդողանը հայտարարել է, որ քրդական կազմավորումներն իրենց մարտիկներին դուրս չեն բերել Սիրիայից

Էրդողանը հայտարարել է, որ քրդական կազմավորումներն իրենց մարտիկներին դուրս չեն բերել Սիրիայից

Քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժեր» կազմավորումները, որոնց Անկարան համարում Է ահաբեկչական կազմակերպություն, տակավին իրենց մարտիկներին դուրս չեն բերել Սիրիայի հյուսիս - արեւելքից: Այս պնդմամբ հանդես Է եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում կայացած մամուլի ասուլիսում: «Մի կողմից մենք բանակցություններ վարեցինք (ԱՄՆ-ի հետ), որոնց արդյուքում ահաբեկիչներին տրվեց 120 ժամ, որպեսզի հեռանան, բայց այդ (համաձայնությունները) չեն կատարվել: Ռուսաստանի հետ մեր համաձայնագրի շրջանակներում տրվել Է 150 ժամ, բայց ահաբեկիչները դուրս չեն եկել (Սիրիայում) այդ տարածքներից»,- պնդում Է Թուրքիայի ղեկավարը։