Աբրահամ Խաշմանյանը՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

Աբրահամ Խաշմանյանը՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Աբրահամ Խաշմանյանը։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թ. նոյեմբերի 30-ը: ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հաջողություն է մաղթել Աբրահամ Խաշմանյանին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում. «Նախապատվություն եմ տվել հայաստանցի ամենափորձառու մարզիչներից մեկին: Հաջողություն եմ մաղթում նրան: 2019 թ. ընթացքում Հայաստանի ազգային հավաքականը տարել է մի քանի տպավորիչ հաղթանակ: Հուսով եմ, որ նոր մարզչի գլխավորությամբ մեր թիմը կրկին կուրախացնի երկրպագուներին»: Աբրահամ Միքայելի Խաշմանյանը ծնվել է 1967 թվականի նոյեմբերի 11-ին՝ Երևանում։ Որպես ֆուտբոլիստ խաղացել է հետևյալ ակումբներում․ Արարատ Երևան (1984-1990) Կոտայք (1991-1992) Շիրակ (1992-1993) ՀՄԸՄ (1994) Հոմենեթմեն Բեյրութ (1994-1996) Երևան (1997-1998) Էրեբունի (1999) Միկա (2000-2001) Մարզչական կարիերայի ընթացքում գլխավորել է հետևյալ թիմերը․ Կիլիկիա (2008-2010) Գանձասար (2010-2012) Արարատ (2012-2014, 2018-2019) Հայաստանի Մ-19 հավաքական (2013) Հայաստանի Մ-21 հավաքական (2013-2014) Ալաշկերտ (2014-2017, 2017-2018, 2019) Նվաճումները որպես մարզիչ. Հայաստանի կրկնակի չեմպիոն (2015-2016, 2016-2017) Հայաստանի գավաթակիր (2018/2019) Հայաստանի սուպերգավաթակիր (2016)