Աբրահամ Խաշմանյանը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

Աբրահամ Խաշմանյանը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

ՀՖՖ-ի նախագահ Արթուր Վանեցյանը քիչ առաջ Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել Աբրահամ Խաշմանյանի հետ: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՖՖ-ի նախագահը վերջին պահին ետ է կանգնել Ալեքսանդր Գրիգորյանին Հայաստանի հավաքականի գլխավոր նշանակելու մտքից: Նշել էինք նաև, որ ՀՖՖ-ում բանակցութուններ են ընթանում այլ մասնագետների հետ: «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով ՀՖՖ-ն դիտարկում է նաև Աբրահամ Խաշմանյանի թեկնածությունը և հավանական է, որ հենց նա նշանակվի ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: